Երևանում բախվել են 6 ավտոմեքենա. մի քանիսը վերածվել են մետաղե ջարդոնի

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ Ժամը 15:40-ի սահմաններում Դավւթ Բեկի փողոցում ժողովրդին հայտնի Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ բախվել են «Toyota Camry», «Nissan», «Mitsubishi», «Tesla», «Opel» և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Գազել»-ը հայտնվել է մայթին, մի քանի ավտոմեքենաներ էլ եղել են կայանված։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արևիկ Տեր-Դավթյանն ու Խաչատուր Պետրոսյանը։Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info