Վրաց-ռուսական «Կազբեգի – Վերին Լարս» սահմանը փակ է Դևդորակիի կիրճում, որտեղ գտնվում է քաղաքացիների անցակետը, ջրի մակարդակի բարձրացման պատճառով։ Այս մասին ասվում է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ։
«Դևդորակիում տեղադրված վաղ նախազգուշացման համակարգով, որը ֆիքսում է գետահունում հոսքի նույնիսկ աննկատ փոփոխությունները, ազդանշան է ստացվել։ Արձանագրության համաձայն՝ իրականացվել է այդ պահին անցակետում գտնվող քաղաքացիների, այնտեղ աշխատող պարեկային ոստիկանության, սահմանապահ ոստիկանության աշխատակիցների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների տարհանում», – ասվում է հայտարարության մեջ։
Կանխարգելման նպատակով սահմանից ոչ հեռու գտնվող Գվելեթի գյուղի մոտ սահմանափակվել է ավտոտրանսպորտի շարժը, ավելացրել են ՆԳՆ-ում։
«Կազբեգի – Վերին Լարս»-ը միակ գործող անցակետն է, որը կապում է Վրաստանը Ռուսաստանի հետ։

