Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկարաձգել Իսլամաբադի հուշագրով սահմանված 60-օրյա հրադադարը։ Այս մասին «Անադոլու» գործակալությանը հայտնել են Պակիստանի կառավարության աղբյուրները։
Նրանց խոսքով՝ գործող հրադադարի համաձայնագրի ժամկետը լրանում է օգոստոսի 17-ին։ Կողմերը միջնորդներին տեղեկացրել են այն երկարաձգելու իրենց համաձայնության մասին։
«Երկու կողմերն էլ միջնորդներին տեղեկացրել են համաձայնագիրը երկարաձգելու իրենց համաձայնության մասին», — ասել է միջնորդական գործընթացին մոտ կանգնած աղբյուրը։
Նշվում է, որ կողմերը ներկայումս հաղորդագրություններ են փոխանակում՝ նոր ժամկետի շուրջ համաձայնության գալու համար։ Պակիստանը միջնորդում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցություններում։

