Կրակոց՝ Նոր Խարբերդում. 67-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. shamshyan.com

Օգոստոսի 5-ին կրակոց է հնչել Արարատի մարզում, որը ողբերգական ավարտ է ունեցել։ Ըստ shamshyan.com-ի՝ այդ օրը ժամը 08:15-ի սահմաններում Մասիս բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Խարբերդ բնակավայրի 3-րդ փողոցի տներից մեկը, որտեղից «ձախ գոտկային հատվածում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել մի քաղաքացու։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Խարբերդի բնակիչ 67-ամյա Մելքոն Գ.-ն է, ով իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-Բ» 16 տրամաչափի որսորդական ողորկափող հրացանով կրակել է իր ձախ գոտկային հատվածին։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժին, որ Մելքոն Գ.-ն գիտակցության չգալով մահացել է։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info