Ավստրիայի հավաքականը հաղթեց Ադրբեջանի թիմին և ժամանակից շուտ դուրս եկավ Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ

Նիդերլանդների հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի B խմբի 8-րդ տուրում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց Հունաստանի թիմին ընտրանուն: Այդ հանդիպումից հետո հոլանդացիները վաստակեցին 12 միավոր և բարձրացան երկրորդ տեղ: Նույնքան միավոր ունի նաև Հունաստանը, սակայն լրացուցիչ ցուցանիշով երրորդն է:

J խմբում Պորտուգալիայի հավաքականը, որը ժամանակից շուտ ապահովել է Եվրոյի ուղեգիրը, 5 անպատասխան գնդակ ուղարկեց Բոսնիա և Հերցեգովինայի դարպասը: Պորտուգալացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն՝ հավաքականում խփելով 127-րդ գոլը:

F խմբում Բելգիա – Շվեդիա հանդիպումը ահաբեկչական ակտի պատճառով մնաց անավարտ: Իսկ Ավստրիան արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթելով Ադրբեջանի թիմին նույնպես ժամկետից շուտ նվաճեց Եվրոյի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:

Եվրո-2024, ընտրական մրցաշարի մյուս խաղերը.

B խումբ

Ջիբրալթար – Իռլանդիա՝ 0:4

J խումբ

Լյուքսեմբուրգ – Սլովակիա՝ 0:1

Իսլանդիա – Լիխտենշտայն՝ 4:0

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info