Ռեալը և Այնտրախտը նախատեսում են ֆուտբոլիստների փոխանակում

Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանկ կարող է ձեռք բերել պորտուգալացի բարձրակարգ հարձակվողի: Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» և Մադրիդի «Ռեալը» կարող են փոխանակվել հարձակվողներով:

Ըստ AS-ի, «Այնտրախտի» ղեկավարությունը հետաքրքրված է գնել «սերուցքայինների» հարձակվող Լուկա Յովիչին, ով վերջին մրցաշրջանն անցկացրեց նրանց թիմում վարձավճարով:

«Արծիվները» պատրաստ են գործարքի մեջ ներառել Անդրե Սիլվային, ով 28 խփած գնդակով դարձավ Բունդեսլիգայի երկրորդ ռմբարկուն՝ մրցավազքում զիջելով միայն Ռոբերտ Լեւանդովսկուն: Միևնույն ժամանակ, գերմանական ակումբը ցանկանում է ստանալ ոչ միայն Յովիչին, այլ նաև դրամական հավելավճար, որի չափսը չի բացահայտվում:

Նշվում է, որ երկու կողմերն էլ շահագրգռված են այս փոխանակմամբ, և բանակցությունները կսկսվեն առաջիկա շաբաթների ընթացքում:
Աղբյուր  ArmSport.am