«Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» հետ գարնանային հանդիպմանը Իսպանիայի մայրաքաղաքում հանդես կգա հատուկ այդ խաղի համար պատրաստած համազգեստով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Խաղաշապիկին կհամադրվեն ակումբային կապույտն ու նռնագույնը եւ Կատալոնիայի դրոշի կարմիրն ու դեղինը՝ թիմի կատալոնական պատկանելիությունն ընդգծելու համար։
Հատուկ համազգեստը կներկայացնի «Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը։
Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Ռեալ» — «Բարսելոնա» հանդիպումը Մադրիդում տեղի կունենա ապրիլի 11-ին։

