Կենդանասերները Չինաստանի իշխանություններին կոչ են արել արգելել 10-օրյա փառատոնի անցկացումը, որի ընթացքում կսպանվեն ավելի քան 5000 շներ (լուսանկարներ)

Կենդանասերները և կենդանիների պաշտպանության կազմակերպությունները Չինաստանի իշխանություններին կոչ են արել թույլ չտալ երկրում վաղը մեկնարկելիք փառատոնի անցկացումը, որի ընթացքում կսպանվեն հազարավոր շներ։

Ինչպես հաղորդում է Mirror-ը, «10-օրյա փառատոնին զոհ կգնան ավելի քան 5000 շներ»։

Օրերս համացանցում են հայտնվել Գուանսի նահանգի Յուլին քաղաքում փառատոնի նախապատրաստության լուսանկարները, որտեղ վաճառողներն առաջարկում են «ինչպես արդեն մորթած, այնպես էլ կենդանի շների»։

Ընդ որում, շատերը կորոնավիրուսի համավարակից հետո մտավախություն ունեն՝ փառատոնը կարող է նոր «համաճարակաբանական ռիսկեր ստեղծել»։

Նշենք, որ երկրում փառատոնն անցկացվում է 2009-ից և տեղի է ունենում ամեն ամառ։

Hundreds of dead dogs are laid out for sale as food at Nanqiao market in YulinDog corpses piled high ready for hungry buyers at Yulin's Dongkou Market in May this year