Գեղասահք. Կայացել է Հայաստանի առաջնությունը

Երևանի քաղաքապետարանի գեղասահքի մարզադպրոցում անցկացվեց Հայաստանի առաջնությունը:

Տարիքային տարբեր խմբեր ներկայացնող ավելի քան 90 մարզիկ- մարզուհիներ են մասնակցել մրցությանը: Հայաստանի չեմպիոններ դարձան մենասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, մոսկվացի Վալերիա Սիդորովան և  Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև պարային զույգը:

Երիտասարդների մրցավեճում լավագույնն էին մենասահորդ  Սեմյոն Դանիելյանցը և  Ալիսա Կորնևա-Էդվարդ Տեր-Ղազարյան պարային զույգը: