«Հանգիստ վայր 2» ֆիլմը գերազանցել է սպասելիքները՝ 4 օրում 58 միլիոն դոլարի վաճառք գրանցելով (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Ջոն Կրասինսկիի «Հանգիստ վայր 2» (The Quiet Place) ֆիլմն էկրաններ բարձրանալուց 4 օր անց ռեկորդ է գրանցել՝ կինովարձույթում հավաքելով 58 միլիոն դոլար և ազդարարելով կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տոմսերի վաճառքի անկման շրջանի ավարտը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ այն գերազանցել է «Քրուելլա» (Cruella) ֆիլմին, որն առաջին հանգստյան օրերին հավաքել է 27 միլիոն դոլար։

«Հանգիստ վայր 2» ֆիլմը, որը գրվել և նկարահանվել է Ջոն Կրասինսկիի կողմից, կորոնավիրուսային համավարակի ընթացքում ամենամեծ շահույթն է գրանցել՝ գերազանցելով բոլոր սպասելիքները։ Ֆիլմը 4 օրվա ընթացքում կարողացել է գրեթե ամբողջությամբ վերականգնել 60 միլիոն դոլար ծախսը։
Շահույթով 3-րդ տեղում է Քրիս Ռոկի դրամատիկ «Պարույր» (Spiral) ֆիլմը, որը վաստակել է 2,1 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ «Հանգիստ վայր 2» ֆիլմի արտադրական փուլը հետաձգվել էր՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի տարածմամբ։ Ֆիլմում նկարահանվել է հայտնի դերասանուհի Էմիլի Բլանթը, որը մարմնավորում է երիտասարդ կնոջ, որն իր երեխաների հետ փորձում է հանգիստ վայր գտնել՝ պաշտպանվելու համար։

Լի Աբոթին մարմնավորում է դերասանուհու ամուսինը՝ հայտնի դերասան Ջոն Կրասինսկին, որի կերպարը ֆիլմի առաջին մասում զոհվել էր։ Սակայն, ինչպես ակնկալում էին երկրպագուները, նա կա նաև ֆիլմի երկրորդ մասում։

Monster opening: A Quiet Place Part II earned a shocking $58 million over Memorial Day weekend, breaking pandemic-era records and suggesting viewers might be ready to return to theaters in drovesImpressive: The film's opening haul has been particularly impressive because it's so close to the $60 million the movie was expected to earn in its opening weekend prior to the pandemic; still fro A Quiet Place Part II
Not its best: Cruella earned $27 million, which is respectable for the pandemic but otherwise disappointing for a Disney film with an Oscar winner like Emma Stone

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info