Լիլիթ Մակունցի խոսքերով, Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ որոշումը կայացնելու է ՔՊ վարչությունը

Ինձ համար առնվազն ակնհայտ է, թե ով է լինելու ցուցակի առաջին համարը, բայց ուզում եմ նշել, որ վերջնական որոշումը կայացնելու է ՔՊ կուսակցության վարչությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Ինչ վերաբերում է ցուցակի մյուս համարներին, Մակունցն ասել է, որ դրան չեն անդրադառնալու մայիսից շուտ: Այդ ժամանակ նաև մեխանիզմը կմշակեն, թե ինչ սկզբունքով է ձևավորվելու ցանկը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info