Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ստորագրել են հավաքական պաշտպանության մասին համաձայնագիր

Թուրքիայի նախագահը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սաուդյան Արաբիա։ Ռեջեփ Էրդողանին ընդունել է թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը: Սաուդյան Արաբիայում է նաև Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը։

Բանակցություններից հետո կողմերը ստորագրել են ստորագրել են հավաքական պաշտպանության մասին համաձայնագիր, համաձայն որի՝ երկրներից մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես հարձակում պայմանագրի բոլոր մասնակիցների վրա:

Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Համաձայնագիրն ուղղված է ցանկացած ագրեսիայի համատեղ զսպման ուժեղացմանը և նախատեսում է, որ երեք երկրներից մեկի վրա ցանկացած զինված հարձակում հանդիսանում է հարձակում բոլորի վրա: Համաձայնագիրը նախատեսում է նաև երեք պետությունների միջև պաշտպանական համագործակցության զարգացում բոլոր ասպեկտներով»,- ասվում է փաստաթղթում, որը ստացել է «Հավաքական պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիր» անվանումը:
Այն, ինչպես նշվում է տեքստում, արտացոլում է երեք երկրների ընդհանուր ձգտումը՝ «հետագա ամրապնդելու հավաքական անվտանգությունը, նպաստելու խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս, ինչպես նաև կառուցելու ապահով և բարգավաճ ապագա՝ հիմնված խոր պատմական կապերի, ընդհանուր ռազմավարական շահերի և երեք պետությունների միջև պաշտպանության ոլորտում վաղեմի համագործակցության վրա»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ռազմական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիր կկնքեն: Փաստաթուղթը նախատեսվում էր ստորագրել օգոստոսի 7-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում։
Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info