Պենտագոնը պաշտոնից ազատել է Ուկրաինային և ՆԱՏՕ-ի թևին օգնության պատասխանատու գեներալին

Պենտագոնը պաշտոնից ազատել է բանակի V կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Չարլզ Կոստանզային։ Նա պատասխանատու է եղել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության համակարգման և ՆԱՏՕ-ի արևելյան թևի ուժերի հրամանատարության համար, հայտնել է «ABC News»-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հոդվածում նշված է, որ Կոստանզայի հեռացումը տեղի է ունենում ԱՄՆ զինված ուժերի բարձրագույն ղեկավարության խոշոր վերադասավորումների ֆոնին, որի արդյունքում աշխատանքից ազատվել են երկու տասնյակից ավելի բարձրաստիճան սպաներ։

Հեռացման պատճառը չի բացահայտվում, սակայն «ABC News»-ի աղբյուրը նշել է, որ դա կապված չէ ռազմական նախարար Փիթ Հեգսեթի՝ ղեկավարությունը վերանայելու ցանկության հետ։

Չարլզ Կոստանզան ԱՄՆ բանակի V կորպուսը հրամանատարել է 2024 թվականից։ Նրա հաջորդը գեներալ-մայոր Թոմաս Ֆելտին է, որի թեկնածությունը հաստատվել է ԱՄՆ Սենատի կողմից։ Նշանակումից առաջ բրիգադի գեներալ Ջոն Մաունթֆորդը նշանակվել էր ժամանակավոր հրամանատար։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info