Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին

Այսօր չկա որևէ սցենար, որը կպահանջեր զորահավաք անցկացնել Ռուսաստանում:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում:

«Նման սցենար չկա այսօր, որը զորահավաք կպահանջեր», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Վերջին շաբաթներին Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ըստ հետախուզական տվյալների՝ Ռուսաստանը սեպտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո պատրաստվում է զորահավաքի։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info