Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՊետակաԱրդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»ն եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի շուրջ գործընթացները նոր ու վտանգավոր փուլ են թևակոխել: Ծանր հիվանդությամբ տառապող, ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից զրկված մարդուն պատգարակով դատարան տեղափոխելն ու նոր կալանավորման միջնորդություն ներկայացնելը դուրս են գալիս զուտ իրավական ընթացակարգերի տրամաբանությունից՝ վերածվելով մարդկային արժանապատվության ու իրավունքների կոպտագույն ոտնահարման:

Հատկանշական է, որ Խաչատրյանը չի մեղադրվում մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների, զանգվածային սպանությունների կամ պատերազմական հանցագործությունների մեջ: Նրան ներկայացված մեղադրանքները վերաբերում են ֆինանսատնտեսական ու գույքային ոլորտներին, որոնք դեռևս անմեղության կանխավարկածով պաշտպանված, դատարանում չապացուցված ենթադրություններ են: Նման պարագայում, ֆիզիկական սուր ցավերից տառապող մարդուն դատարանի դահլիճներով, բառի բուն իմաստով, քարշ տալը ոչ միայն իրավական պետության բացակայության ցայտուն ապացույց է, այլև բացահայտում է մեկ անձի հանձնարարականներով առաջնորդվող պետական ապարատի անհոգի ու դաժան էությունը:

Այս ամենը կատարվում է հանրայինքաղաքական դիսկուրսում մոլեգնող «դու ինչի՞ չես զոհվել» ու «սատկացնելու ենք» կարգախոսների, ատելության խոսքի և դեհումանիզացիայի հիստերիայի ֆոնին: Արդյունքում արդարադատությունը վերածվում է դաժան վրեժխնդրության: Այս և այլ օրինակները փաստում են, որ Հայաստանում մարդու ապրելու և առողջության պահպանման իրավունքը երաշխավորված չէ:

Ընթացակարգերը կարելի էր իրականացնել շատ ավելի մարդկային ու իրավաչափ եղանակներով՝ հաշվի առնելով անձի առողջական ծայրահեղ վիճակը:

Սակայն պատմությունը բազմիցս ապացուցել է, որ անօրինականության ու դաժանության թափանիվը միշտ աշխատում է բումերանգի էֆեկտով: Այն համակարգը, որն այսօր անմարդկային մեթոդներ է կիրառում՝ անտեսելով տարրական բարոյականությունն ու իրավունքը, վաղը կարող է շրջվել հենց իր հեղինակների դեմ: Ընդ որում, հետադարձ հարվածի թափանիվը հետ գալիս արդեն ավելի մեծ ուժգնություն ու արագություն է հավաքած լինում, ինչից խուսափելու միակ ճանապարհը օրենքի գերակայությանն ու մարդասիրությանը ժամանակին վերադառնալն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info