ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ռուսական ընկերությունների ղեկավարների նկատմամբ

Եվրոպական միությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ներառել է երկրի ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված հինգ անձանց։

Սահմանափակումները մասնավորապես վերաբերում են Կրասնոյարսկի մեքենաշինական գործարանի (Կրասմաշ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Դյուկարեւին։ Կրասմաշն արտադրում է բալիստիկ հրթիռներ, այդ թվում՝ RS-28 «Սարմատ» հրթիռային համակարգը։

Պատժամիջոցների տակ է նաև Ռամիլ Բադգուտդինովը։ Նա ղեկավարում է Սերպուխովի «Մետալիստ» գործարանը, որն արտադրում է ճշգրիտ էլեկտրամեխանիկական բաղադրիչներ, այդ թվում՝ ռուսական «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռի համար նախատեսված համակարգեր։

Ցուցակում են նաև՝

Սերգեյ Բաշկովը, «ԻՌԶ-Սվյազ»-ի տնօրենը — ընկերությունը մասնագիտանում է կապի համակարգերի և նավիգացիոն սարքավորումների մշակման և արտադրության մեջ.

Սերգեյ Բեսսոնովը — «Աերոմաքս» ՍՊԸ-ի (քաղաքացիական անօդաչու նախագծեր) ղեկավարը։

Վիկտոր Իվանովը — «Ճշգրիտ գործիքների գիտահետազոտական ​​ինստիտուտ»-ի գործադիր տնօրենը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info