Իտալիայի չեմպիոն և գավաթակիր Միլանի «Ինտերի» 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է գալիք մրցաշրջանի մասին։
«Ես շատ երջանիկ եմ, քանի որ պրոֆեսիոնալ ֆուտբոլում սա կլինի իմ 20-րդ մրցաշրջանը։ Սա խոսում է այն մասին, որ ամբողջ կարիերայիս ընթացքում ես խաղադաշտում և դրանից դուրս ամեն ինչ ճիշտ եմ արել։ Հենց այդ պատճառով է ինձ հաջողվել այսքան տարի անցկացնել ֆուտբոլում։ Դա ինձ համար կարևոր է»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է InterTV-ն։
Սերիայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 22-ին «Ինտեր» – «Մոնցա» խաղով։
Հայաստանի հավաքականի նախկին ավագն այս ամռանը երկարաձգել է պայմանագիրն «Ինտերի» հետ մեկ տարով։

