Իտալիայում երկրաշարժի հետևանքով 21 մարդ է տուժել

Իտալիայի Ֆլեգրեյան դաշտերի հրաբխային շրջանում գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով 21 մարդ է տուժել։ Այդ մասին հայտնում է  Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։ Նշվում է, որ Պոցուոլի քաղաքում բացվել է ժամանակավոր կացության կենտրոն՝ 185 մարդու համար։

Ինչպես հայտնել ենք՝ Եվրասիական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Նեապոլից 11 կմ հեռավորության վրա։ Դրանից հետո երկրում տեղի է ունեցել 3,8-ից մինչև 0,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի շարք։

Ընդհանուր առմամբ գրանցվել է ավելի քան 40 ստորգետնյա ցնցում, հայտնում է Corriere della Sera-ն։ Նեապոլում գրանցվել են շենքերի առավել մեծ վնասները, ժամանակավորապես դադարեցվել է նաև գնացքների երթևեկությունը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info