Դեռ նոյեմբերին, երբ Հայկը ռազմաճակատում էր, Անին հրապարակել էր իր և Հայկի` զինվորական համազգեստով լուսանկարն ու սիրո խոստովանություն արել։
«Փաստորեն երկու ամիս առաջ չգիտեի՝ կարոտն ու սպասումն ինչ են…»,- գրել էր նա։
Օրերս Անին ևս մեկ սիրառատ լուսանկար է հրապարակել Հայկի հետ։ Այս անգամ լուսանկարին կից նա միայն սրտիկ է դրել։
Անին նաև իր էջում կիսվել է Հայկի «Անցած օրեր» երգով, որը դերասանն օրերս հրապարակել է և պատմել, որ երգը բանակում է գրել։




