Իրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի

Իրանցի պաշտոնյաները ներկայումս անհրաժեշտություն չեն տեսնում ամերիկացիների հետ հանդիպման համար. խորհրդակցություններն ընթանում են միջնորդների միջոցով, շաբաթ օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Այս պահին մենք ամերիկացիների հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում։ Մեր պայմանները հստակ են և միանշանակ։ Միջնորդները շարունակում են խորհրդակցությունները այս հարցի շուրջ», -հայտարարել է Արաղչին կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի եթերում։

Նա ընդգծել է, որ բանակցությունների ծրագրերի վերաբերյալ ցանկացած ենթադրություն ընդամենը լրատվամիջոցների կողմից արված կանխատեսում է։

Նախարարը հաստատել է, որ իրանական պատվիրակությունը մեկնել է Դոհա։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info