Հայաստանի վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը վերակենդանացման բաժանմունքում է

Հայաստանի վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանն Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանքում է: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Էրեբունի բժշկական կենտրոնի մամուլի խոսնակը:

Նրա խոսքով՝ Կիրակոսյանն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկների վերահսկողության տակ է՛՛:

՛՛Հաշվի առնելով, որ դերասանուհին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ելնելով առողջական որոշակի կարգավիճակից՝ ֆինանսական ծախսերը վճարվում է պետության կողմից՛՛,-հավելեց խոսնակը: