Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը

Ֆրանսիացի քննիչները Սեն-Մարիտիմ դեպարտամենտում մարդատար գնացքի՝ ռելսերից դուրս գալու հիմնական վարկած են դիտարկում կանխամտածված միջամտությունը։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին՝ Կլեոն և Տուրվիլ-լա-Ռիվիեր քաղաքների մերձակայքում։ Վթարի հետևանքով տուժել է ավելի քան 40 մարդ։

Ոստիկանության աղբյուրների տվյալներով՝ գնացքը բախվել է դեռևս չպարզված առարկայի, ինչից հետո մեկ վագոն շրջվել է, ևս չորսը՝ դուրս եկել ռելսերից։ Քննությունը շարունակվում է, իսկ հնարավոր կանխամտածված գործողության հանգամանքներն ու շարժառիթներն առայժմ չեն հրապարակվել։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info