Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35418-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35418-ի, վիրավորվել է 105505-ը։

Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Փետրվարի 6-ի երկրաշարժը զոհերի քանակով ամենաավերիչ տարերային աղետն էր Թուրքիայի պատմության մեջ։

Էրդողանը նաև տեղեկացրել է, որ եղանակային պայմանները դժվարացնում են փրկարարական աշխատանքները և ենթակառուցվածքների վերականգնումը, ջրամատակարարման խնդիրներ են առաջացել։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info