Տիգրանակերտցի հայ երգչուհին և նրա ամուսինը ևս փլատակների տակ են մնացել

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով փլատակների տակ են մնացել նաև Դիարբեքիրում (Տիգրանակերտ) ապրող հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը և իր ամուսինը։ Այդ մասին Akunq.net-ը տեղեկացել է տիգրանակերտցի հայ արվեստի գործիչ Ուդի Երվանդի ֆեյսբուքյան գրառումից։
«Աղբյուրի համաձայն՝ Զիլան Տիգրիսը և իր ամուսինը՝ Չաղդաշ Չանքայան, դեռ չեն հանվել փլատակների տակից։ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը հույս է հայտնում, որ նրանց ողջ և առողջ կգտնեն և դուրս կբերեն այնտեղից»,–գրում է կայքը։
Զիլան Տիգրիսը ծնվել է 1972 թ., Տիգրանակերտում: Նա հայկական ծագում ունի մորական և հորական կողմից։
Հայազգի երգչուհին 2015 թ․ օգոստոսին մասնակցել էր ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Արի տուն» ծրագրին, որի շրջանակներում էլ 85 հայերի հետ մեկտեղ այցելել էր Հայաստան։
Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info