Խոշոր հրդեհ Երևանում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպեցի փողոցի 9Բ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբը։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տեղում նույն վաշտի պարեկներ Արմեն Մուրադյանը, Արթուր Գրիգորյանն ու Արթուր Հակոբյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կատարեն իրենց աշխատանքը։

Պարզվել է, որ հրդեհը բռնլվել է նույն շենքի 2-րդ բնակարանի բնակիչ Սոնա Թ․-ին պատկանող տանը, ամբողջությամբ այրվել է ննջասենյակը, ողջ գույքով։Դեպքի վայր է ժամանել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև վերջ կատարել են հերթապահություն։Ըստ նախնական տեղեկություների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։