Կիևում սննդամթերքի դեֆիցիտ է. Guardian

Օգոստոսին և սեպտեմբերին ռուսական բանակը ոչնչացրել կամ վնասել է Ուկրաինայի բոլոր խոշոր սուպերմարկետների ցանցերի պահեստներն ու լոգիստիկ կենտրոնները, այդ թվում՝ «Սիլպո», «ԱԹԲ», «Նովուս» և «Ֆորա», — «The Guardian»-ին ասել է երկրի գյուղատնտեսական քաղաքականության և սննդի նախարար Տարաս Վիսոցկին։

Նրա խոսքով՝ հարձակումների այս ալիքը «ամենազանգվածայինն էր լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր»։ Հարվածի են ենթարկվել նաև բժշկական պարագաներ պարունակող պահեստներ, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պահեստներ։

Կիևը դարձել է հարձակումների վերջին ալիքի գլխավոր թիրախը, որի պատճառով շատ սուպերմարկետներում դարակաշարերը դատարկ են մնացել, հաղորդում է «The Guardian»-ը։

Ռուսաստանը ցանկանում է «մեր կյանքը դարձնել սարսափելի և անտանելի, և դա նրան հաջողվում է», — թերթին բողոքել է Կիևի 68-ամյա բնակիչը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info