ԱՄՆ-ն կոչով դիմել է Ադրբեջանին

Դարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ

Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝  https://bit.ly/ggPartners_past_am

Լաչինի միջանցքով երթևեկության դադարեցումը մարդասիրական ծանր հետևանքներ ունի և վնասում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Մենք հստակ հայտարարել ենք, որ Լաչինի միջանցքի փակումը մարդասիրական ծանր հետևանքներ ունի և հետաձգում է խաղաղության գործընթացը»,- ասել է Փրայսը` շարունակելով,- «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով»:

«Էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի ցանկացած դադարեցում, և մենք տեսել ենք էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի դադարեցման մասին հաղորդագրություններ, կարող է խորացնել հումանիտար ճգնաժամը, հատկապես՝ ձմռան ամիսներին: Անընդունելի է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը վնաս պատճառելը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info