Լավ լուր՝ թոշակառուների համար․ թոշակները ևս 2 անգամ կբարձրացվեն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է կենսաթոշակների բարձրացման հարցին։

«2023-ի պետբյուջեում մենք հստակ ֆիքսել ենք 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մեր հանձնառությունը: Ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք, որ այս բոլոր ծրագրերը՝ սկսած սուբվենցիաներից, ավարտած աշխատաուժի վերապատրաստման ծրագրերը, շատ էական նշանակություն են ունենալու 7 տոկոս աճ ապահովելու համար»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ ընկերություններից ահազանգ է ստացվում, որ հենց իրենք՝ ընկերությունները, մյուս տարվա իրենց պոտենցիալ աճի մեջ շատ լուրջ պրոբլեմ են տեսնում, որ կարող են աշխատուժի սակավության պատճառով չկարողանան տեմպը պահել:

Վարչապետի խոսքով՝ սա շատ կարևոր է նաև աղքատության հաղթահարման տեսանկյունից։ Նա հույս հայտնեց՝ մյուս տարի կպարզվի, որ ի հեճուկս գնաճի՝ աղքատության շատ ավելի ցածր ցուցանիշ ունենք:

«Այսպիսի հույս ունենալու տեղիք են տալիս աշխատատեղերի բացառիկ բարձր թիվը, աշխատանքային ֆոնդի աննախադեպ բարձր թիվը, գործազրկության աննախադեպ ցածր մակարդակը և իհարկե հաջորդ տարվա պետբյուջեի կապիտալ ծախսերի էական ավելացումը. պաշտպանության ոլորտը հանած՝ միայն մյուս ոլորտներում մենք 300 մլն դոլարից ավելի կապիտալ ներդրումներ ենք նախատեսում։

Մենք այս տարի 2 անգամ ենք թոշակառուների թոշակը բարձրացնում և այս տրամաբանությամբ ևս 2 անգամ կբարձրացնենք 2023 թվականին»,- նշեց նա։