30-ամյա կնոջ ավտոմեքենան հրկիզելու մեջ կասկածվում է նրա նախկին ամուսինը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից փնտրվում է Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 31-ամյա Հարություն Հարությունյանը։

Նա կասկածվում է օգոստոսի 23-ին Երևան քաղաքի Վրացական փողոցի 6-րդ շենքի բակում նշված շենքի բնակիչ՝ 30-ամյա Ռոզա Ա-ին պատկանող Hyndai Veloster մակնիշի ավտոմեքենան հրկիզելու մեջ։

Երեկ՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցի 4-րդ շենքի բակում ավտոմեքենա է այրվում։ Ժամանել էին Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Հրշեջները մարել էին Hyundai Veloster մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել էր մոխրակույտի։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info