Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Թունիսում անցկացրած հանգստից

Երգչուհի Սիրուշոն ամառային հանգսիտն անցկացնում է Թունիսում: Երգչուհին նոր կադրեր է հրապարակել Ինստագրամում, որոնցում ներկայացել է գրավիչ կերպարում:

Լուսանկարներում Սիրուշոն կրում է նարնջագույն զգեստ: Նրա վարսերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացրել են առատ զարդերն ու վառ շպարը:

«Սա Իտալիան չէ, սա Թունիսն է)) Եթե այցելեք Թունիս, այս հրաշքն անպայման տեսնել է պետք: Մ.թ.ա 146 թվականից Թունիսի տարածքը եղել է Հռոմի Աֆրիկա պրովինցիայի մեջ. հենց այդ պատճառով էլ այստեղ է կառուցվել աշխարհում երկրորդ ամենամեծ ամֆիթատրոնը»,- ֆոտոշարքին կից գրել է երգչուհին:

  

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info