Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Ավելացնենք, որ զինադադարից հետո Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց ընդհանուր՝ 1611 աճյուն:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info