Սյունիքի երկու բնակիչ տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտնում է․

«Հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում: Միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info