Կառավարության նոր որոշումը՝ կենսաթոշակների վճարումների մասին․ ինչ կփոխվի կենսաթոշակառուների կյանքում

Կառավարությունը հունիսի 10-ին որոշում ընդունեց կենսաթոշակների վճարումների հետ կապված։

Հարցը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-322-Ն oրենքի համաձայն սահմանված է, որ 2021 թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակը և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի (Հայփոստի) միջոցով բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի` օրինակ, երբ կենսաթոշակառում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ է, կամ լրացել է կենսաթոշակառույի 75 տարին, կամ երբ կենսաթոշակը վճարվում է լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին։

Քանի որ Ազգային օպերատորի միջոցով անկանխիկ եղանակով կենսաթոշակը վճարելու համար պայմանագրի օրինակելի ձև որևէ իրավական ակտվ սահմանված չէ՝ կառավարությունը նոր որոշում է ընդունում։

Կենսաթոշակն անկանխիկ եղանակով՝ Ազգային օպերատորի միջոցով  ստանալու համար կենսաթոշակառուն (անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում նրա օրինական ներկայացուցիչը) Ազգային օպերատորի հետ կնքում է Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր: Կենսաթոշակառուի պահանջով նրան տրամադրվում է Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելը հավաստող տեղեկանք՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը ներկայացնելու համար։

Նախատեսվել է նաև տարբերակ, որ եթե քաղաքացին ինքը չընտրի ընկերությանը, ով ումից պետք է ստանա կենսաթոշակը՝ ինչպես պետք է կատարվի գործընթացը։

Մանրամասները՝ տեսանյութում