Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը և շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանից՝ ձայնագրությունը հանրայնացնելու համար։

«Շատ կարևոր դրվագ, մենք ինքներս չէինք կարող սա բացահայտել: Շնորհակալություն )))»,–գրել է Սիմոնյանը ու հրապարակել ձայնագրության տեսագրությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքում կայացած հանդիպման ժամանակ հրապարակել է երեկ խոստացած ձայնագրությունը Փաշինյանի մասին։