Լատվիական թիմը պայմանավորված խաղի փորձի համար զրկվել է եվրագավաթներից 7 տարով

ՈՒԵՖԱ-ի վերահսկողական, էթիկայի  և կարգապահական մարմինը (CEDB) 7 տարով զրկեց լատվիական «Վենցպիլսին» եվրոպական մրցելույթներից:

Ակումբին մեղադրանք է առաջադրվել կաշառակերության և (կամ) կոռուպցիայի փորձի համար:

Մեղադրանք է առաջադրվել նաև «Վենտսպիլսի» սպորտային տնօրեն Նիկոլայ Դայակինսին, ով փորձել է կաշառել խաղի գլխավոր մրցավարին: Նրան չորս տարի արգելել են ֆուտբոլի հետ կապված գործունեությամբ զբաղվել: Ակումբի խորհրդի նախագահ Ադլան Շիշկանովը ցմահ հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից:

ՈւԵՖԱ-ի կարգապահական գործը կապված է Եվրոպա լիգայի «Վենցպիլս» – «Բորդո» հանդիպման (0: 1) հետ: Երեք տարի առաջ կայացած խաղը դատում էր ռուս մրցավար Սերգեյ Լապոչկինը, ով  10 տարով զրկվել  է  ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից, քանի որ ՈւԵՖԱ-ին տեղյակ չի պահել դեպքի մանրամասները: