Marca.Դեմբելեն կարող է տեղափոխվել ՊՍԺ

«Բարսելոնայի» ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել ՊՍԺ։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Փարիզյան ակումբը հետևում է ֆուտբոլիստի ու կատալոնական ակումբի միջև ծավալվող իրադարձություններին՝ կապված պայմանագրի երկարաձգման հետ։ Նրա գործող պայմանագիրն ավարտվում է մյուս տարվա ամռանը։

Փարիզեցիների համար առաջնահերթ տարբերակ է համարվում մյուս ամառ խաղացողին անվճար ստանալը, երբ նա ազատ գործակալի կարգավիճակ ձեռք կբերի, սակայն «Բարսելոնայի» ղեկավարությունը սրա հետ համաձայն չէ։ «Բարսան» արդեն ուլտիմատում է ներկայացրել ֆրանսիացուն՝ խոստանալով, որ նա կկորցնի տեղը հիմնական կազմում, եթե չհամաձայնի երկարաձգել պայմանագիրն ու նոր ակումբ չգտնի։
Նշվում է, որ ՊՍԺ-ն ամռանը 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու փորձ կանի։
Աղբյուր  ArmSport.am