ՄԻԵԴ-ը կքննի գերեվարված 6 հայ զինվորականների իրավունքների պաշտպանության հայցը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վարույթ է ընդունել Հայաստանից ստացած հարցումը՝ Ադրբեջանի կողմից ձերբակալված հայ զինվորականների իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Հաղորդում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը:

«Ընթացակարգի այս փուլում մենք չենք կարող լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել», — ասել են ՄԻԵԴ-ի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչությունը հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի կողմից ձերբակալված վեց հայ զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցով: Հայտարարության մեջ նշվում էր, որ հայցի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների կյանքի իրավունքն ու խոշտանգումներից պաշտպանվածությունը, որը նախատեսված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:

Հիշեցնենք, որ մայիսի 27–ին Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական կողմը գերեվարել է 6 հայ զինվորականի։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info