«Ձախ ձեռքս չի աշխատում». Հայտնի երգչուհին խոսել է կորոնավիրուի հետևանքների մասին

Նախորդ տարի երգչուհի Անիտա Ցոյը հիվանդացել է կորոնավիրուսով, ընդ որում, հիվանդությունը ծանր ընթացք է ունեցել։ Արտիստը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում, ուր միացված է եղել թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Վարակը նահանջել է, սակայն հետեւանքները մնացել են։

50-ամյա երգչուհին հայտնել է, որ վերջույթներից մեկն անշարժ է։ «Հիվանդությունից ինն ամի է անցել, եւ ուզում եմ ասեմ՝ բժիշկներն իրավացի են. հետեւանքներն ավելի ծանր կլինեն նրանց համար, ում մոտ կորոնավիրուսն վելի ծանր է ընթանում։ Լուրջ ախտանշաններ կան հիվանդությունից հետո։ Ձեզ գաղտնիք բացահայտեմ․ չի աշխատում ձախ ձեռքս, չեմ կարողանում բարձրացնել այն, եւ ուսս, կարծես, սառած լինի»,- Անիտա Ցոյի խոսքերը մեջբերել է Teleprogramma.pro-ն։

Կորոնավիրուսի տհաճ հետեւանքների մասին խոսել են ռուսական շոու-բիզնեսի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ։ Լեւ Շեշչենկոն գանգատվել էր լուրջ բարդություններից։ Արտիստը վերջին մի քանի ամիսների ընթացքում չորս անգամ սրտի կաթված է ունեցել։ Հիմա արդեն նա բոլորին կոչ է անում պատվաստվել։