Ով է բնակիչների թունավորման դեպքի առթիվ ձերբակալվածներից մեկն ու ինչ է ասել (տեսանյութ)

Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվածներից մեկն օղի պատրաստողին սպիրտ վաճառողն է: Նա Ավետիք Վարդանյանն է: Մեզ հայտնի դարձավ, որ նա իրավապահներին ցուցմունք է տվել եւ հայտնել է, որ իր վաճառած սպիրտը մաքուր սպիրտ է եղել եւ չէր կարող իր վաճառած սպիրտից որեւէ խնդիր առաջանար:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին Ավետիք Վարդանյանի մասով  շարունակվում են իրականացվել քննչական գործողություններ:  Ինչպես հայտնի է, նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով: Արմավիր քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ., ձերբակալվել էր՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով: