Սաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ Ռուբիո

«Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում համաձայնագիր ունի, և մենք մտադիր ենք կատարել դրա դրույթները», — ասել է  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հութիների դեմ պայքարում Սաուդյան Արաբիային աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցին ի պատասխան։

 

Ռուբիոյի խոսքով՝ Սաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի։

Եմենյան «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) և Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարամետ բանակի միջև ռազմական առճակատումը վերսկսվել է հուլիսի կեսերին՝ չորսամյա դադարից հետո։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info