Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան տնտեսության զարգացման արդի փուլում կապիտալի շուկաները դառնում են խոշոր բիզնեսի ընդլայնման և երկարաժամկետ ֆինանսավորման ռազմավարական այլընտրանք։ Ավանդական բանկային վարկավորմանը զուգահեռ՝ տեղական խոշոր ընկերություններն ավելի հաճախ են դիմում կորպորատիվ պարտատոմսերի թողարկմանը, ինչը ոչ միայն բազմազանեցնում է ֆինանսական աղբյուրները, այլև նոր հնարավորություններ է բացում ներդրողների համար։ Այս տրանսֆորմացիան վկայում է տեղական շուկայի հասունացման և միջազգային ֆինանսական հարթակներում հայկական բիզնեսի նկատմամբ վստահության աճի մասին։

Այս միտումների համատեքստում «Team Holding»-ը հաջողությամբ ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի եռափուլ տեղաբաշխումը՝ կապիտալի շուկայից ներգրավելով շուրջ 35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորում (31,5 մլն ԱՄՆ դոլար և 1,4 մլրդ ՀՀ դրամ): Տեղաբաշխման բոլոր փուլերն իրականացվել են «Freedom Broker Armenia»-ի հետ համագործակցությամբ և ավարտվել են նախատեսված ժամկետից շուտ, ինչը վկայում է ներդրողների բարձր հետաքրքրության և ընկերության զարգացման ռազմավարության նկատմամբ վստահության մասին։

Նախագծի հաջող ավարտի մասին «Team» ընկերությունների խմբի համահիմնադիր և տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել է Երևանում ընթացող «Freedom Broker Armenia»-ի «Հնարավորությունների ժամանակը. Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» II միջազգային համաժողովի ընթացքում։

Մասնակցելով կապիտալի շուկաների դերին նվիրված պանելային քննարկմանը՝ Հայկ Եսայանն ընդգծել է, որ սկսելով հեռահաղորդակցության ոլորտից՝ Team-ը ձևավորել է հայկական կապիտալով խոշորագույն բիզնես խմբերից մեկը, որն այսօր արդեն ակտիվներ ունի չորս երկրում։ Նա շնորհակալություն է հայտնել թիմին, ֆինանսական ու բանկային ոլորտի գործընկերներին և բոլոր ներդրողներին, որոնք դառնում են միջազգային շուկաներում ընդլայնվող հայկական խոշոր բիզնեսի զարգացման պատմության մասը։

«Freedom Broker Armenia»-ի տնօրեն Հովակ Հո վա կի մյա նի խոս ք ո վ ՝ « T e a m Holding»-ի պարտատոմսերի ամբողջական տեղաբաշխումը փաստում է, որ կապիտալի շուկան կարող է հայկական բիզնեսի համար դառնալ երկարաժամկետ ֆինանսավորման գործուն աղբյուր, իսկ նման ծրագրերի իրականացումը ձևավորում է փորձ և վստահություն՝ հիմք ստեղծելով նոր թողարկումների ու շուկայի հետագա զարգացման համար։

Ներգրավված միջոցներն ուղղվելու են «Team»-ի ռազմավարական ուղղությունների զարգացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, նորարարական լուծումների ներդրմանը և գործող բիզնես ուղղությունների ընդլայնմանը։ Այսօր «Team» ընկերությունների խումբը միավորում է հեռահաղորդակցության, տեխնոլոգիաների, էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների, շինարարության, լոգիստիկայի, էլեկտրոնային առևտրի և հյուրընկալության ոլորտներում գործող ընկերություններ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info