Ողբերգական ավտովթար Արարատի մարզում.

https://www.youtube.com/watch?v=9bYKgk0Ra20&feature=youtu.be

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մզարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Mitsubishi Lancer մակնիշի 57 VՍ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ներքին Չարբախից դեպի Մասիս տանող ճանապարհահատվածում՝ Նորաբաց գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 30 մետր օդում առաջ ընթանալով, բախվել է քարե շինությանն ու գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային հրշեջ-փրկարարական վարչության Մասիսի հրշեջ-փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ, օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են դին դուրս բերել ավտոմեքենայից: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոտիկանության 2-րդ սպայական գումարտաի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպեարտիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի, բաժնի պետի տեղակալ Նարեկ Բադալյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավորում է Ն. Բադալյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու…

Ավելին՝ այստեղ…

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info