Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ

Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Հիշեցնենք, որ այսօր Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում օձերի մասին ահազանգից հետո երեխաները տարհանվել են։
ՆԳՆ-ից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ սեպտեմբերի 16-ին, Ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում օձեր կան։ Մեկնած մարտական հաշվարկի իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում օձ չի հայտնաբերվել։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info