Բեն Աֆլեքն Instagram-ում փակ էջ է բացել․ հետեւորդները երեքն են

Դերասան եւ ռեժիսոր Բեն Աֆլեքը, բացի 4 միլիոն հետեւորդներ ունեցող պաշտոնական էջից, փակ էջ է բացել: Ինչպես գրում է «Սպլետնիկը», նրա էջին ընդամենը երկու մարդ է հետեւում՝ նրա 48-ամյա նախկին կինը՝ Ջենիֆեր Գարները եւ ներկայիս ընկերուհին՝ 32-ամյա Անա դե Արմասը:

Այժմ Աֆլեքի փակ օգտահաշվի այս երկու հետեւորդներին ավելացվել է երրորդը: Թե ով է, հայտնի չէ ։ Ընդ որում, ինքը՝ Բենը, իր անձնական էջից 14 հոգու է հետեւում։

Աֆլեքի նոր էջի տեղեկատվական բաժնում նշված է նրա անունը, որը դերասանն ուղեկցել է կարճ գրառմամբ․

«Պարզապես հայրիկ, ով երբեմն ֆիլմեր է նկարահանում»:

Էջում հիշատակվում է նաեւ «Արեւելյան Կոնգոյի նախաձեռնություն» բարեգործական ոչ առեւտրային կազմակերպությանը, որը հիմնադրվել է դեռեւս 2010 թվականին:

Այս պահին Բենն իր անձնական էջում 35 հրապարակում է տեղադրել։ Երկրպագուները կասկածում են, որ դա կարող է լինել դերասանի անձնական լուսանկարը երեք երեխաների հետ եւ ռոմանտիկ կադրեր նոր սիրելի՝ Աննա դե Արմասի հետ, որոնցով նա չէր ցանկանա հանրայնացնել։