Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները

Մոսկվան ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցային գործընթացը և հույս ունի, որ հարցի կկարգավորվի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Բանակցային գործընթացը, որն այժմ ընթանում է, մենք ողջունում ենք», – ասել է Լավրովը մամուլի ասուլիսում։

«Հույս ունենք, որ այդ բանակցային գործընթացը թույլ կտա վերադարձնել Հորմուզի նեղուցով ազատ անցման իրադրությունն այն վիճակին, որում այն ​​գտնվում էր մինչև այն պահը, երբ Միացյալ Նահանգները և Իսրայելն ագրեսիա սանձազերծեցին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ», – հավելել է նախարարը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info