Թբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-ն

Մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:25-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի-Զաքարիա Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բախվել են «BMW» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի վարորդների և վիրավորների ինքնությունը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info