https://youtu.be/77Pn-YxYhy8
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ենթադրում է, որ ձմռանը կորոնավիրուսից մահացությունների քանակը կարող է աճել: Այս մասին հայտարարել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն դոկտոր Հանս Կլուգեն՝ հայտնում է The Guardian-ը: Ձմռան մոտենալուն պես երիտասարդ տարիքային խումբը, ամենայն հավանականությամբ, ավելի սերտ կապի մեջ կլինի տարեց բնակչության հետ: Կլուգեն նախազգուշացրել է երիտասարդներին, որ համավարակը «երկար պոչով պտտահողմ է»: Նա հորդորել է երկրներին գործի դնել վերահսկողության արդյունավետ համակարգեր: ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ «զգոնությունը հիմնական հասկացությունն է»:

