Ալոե վերայով պատրաստվող ունիվերսալ գել` սեփական ձեռքերով

Ալոե վերան ամենազարմանալի բույսերից է։

Արդեն դարեր շարունակ այն օգտագործվում է թե բժշկության, թե կոսմետոլոգիայի մեջ։

Այն մաշկի մեջ է թափանցում ջրից չորս անգամ ավելի արագ, երիտասարդացնում է, խոնավացնում և թարմացնում մաշկը, հանում է բորբոքվածությունը, բուժում է պզուկները, նվազեցնում է մազերի թեփը և կանխում է մազաթափությունը։

Այսօր Positive-ը առաջարկում է տնային պայմաններում ալոեի խոնավացնող գել պատրաստել՝ առանց քիմիական հավելումների։

Ձեզ անհրաժեշտ կլինեն․

  • Ալոե վերայի տերևներ
  • Ըստ ցանկության 500 մգ վիտամին C
  • Ըստ ցանկության՝ 400 ՄՄ վիտամին E
  • Սուր դանակ
  • Թեյի գդալ
  • Ախտահանված ապակե տարա

Պատրաստման եղանակը

1. Մաքուր ախտահանված ձեռքերով ալոեի մի քանի խոշոր տերև կտրեք հողին ավելի մոտ հատվածներից։

2. Տերևը կտրելիս կնկատեք, որ խեժ է դուրս գալիս։ Տերևը 15 րոպեով ուղղահայաց դիրքով դրեք բաժակի մեջ, որպեսզի խեժը դուրս տա։

3. Սուր դանակով մաքրեք տերևի կանաչ հատվածը։

4. Հիմա թափանցիկ նուրբ գելը գդալով հավաքեք «նավակների» միջից և լցրեք ախտահանված տարայի մեջ։

5. Հավաքած գելը բլենդերով հարեք։ Այն մի քիչ դառնահամ է, բայց կարելի է օգտագործել բերանի խոռոչի խնամքի համար կամ ուտել քիչ քանակությամբ։

6. Ալոե վերայի գելը կարելի է օգտագործել մաշկի համար, սակայն հիշեք, որ դրա պահպանման ժամկետը 7-10 օր է, ոչ ավել։ Որպեսզի գելի օգտակար հատկությունները երկար պահպանվեն, մինչև 2-3 ամիս, դրա մեջ կարող եք վիտամին C կամ E ավելացնել։ Մեկ քառորդ բաժակ գելի համար ձեզ անհրաժեշտ կլինի 500մգ վիտամից C-ի փոշի կամ 400 ՄՄ վիտամին E:

7. Դուք կարող եք գելն օգտագործել մաշկը խոնավացնելու կամ այլ կոսմետիկ միջոցներ պատրաստելու համար։

8. Փորձեք ½ բաժակ ալոեն խառնել ¼ բաժակ կոկոսի յուղի հետ, որպեսզի բուժական, խոնավացնող լոսյոն ստանաք մերսման համար։

Շարունակություն…

Նյութը հրապարակման պատրաստեց Positive-ը