Օդում կորոնավիրուսը հայտնաբերելու սարք է մշակել

https://youtu.be/77Pn-YxYhy8

Ռուսաստանցի գիտնականները «Բանակ-2020» ֆորումում ներկայացրել են երկրում առաջին սարքը՝ օդում վիրուսները, ներառյալ՝ կորոնավիրուսը հայտնաբերելու համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Զվերևի անվան Կրասնոգորսկի գործարանի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Նովիկովը, փոխանցում է Լենտան:

Նրա խոսքերով, սարքն ունակ է 10-30 րոպեում վերլուծել օդի նմուշները և որոշել դրանում վիրուսների, մանրէների և թունավոր նյութերի առկայությունը: Նա նաև նշել է, որ սարքի պետական ​​փորձարկումներն ավարտվել են հունիսին, և պատրաստվում են դրա սերտիֆիկացմանը:

Նշվում է, որ սարքը մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության հետազոտական ​​կենտրոնի հետ համատեղ:

Շարունակություն…

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info