Ամերիկան Իրանի սահմաններից նահանջելուց բացի այլ ընտրություն չունի. Գեներալ Մուսավի

Տարածաշրջանում ռադիոլոկացիոն ցանցի ու լոգիստիկայի շարքից դուրս բերումը և Ամերիկային կորուստներ պատճառելը շարունակվում են, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ստորաբաժանման հրամանատար, բրիգադի գեներալ Սեյեդ Մաջիդ Մուսավին:

«Իրանական հետախուզության վերահսկողության և հասցվող հարվածների պատճառով Ամերիկան Իրանի սահմաններից նահանջելուց բացի այլ ընտրություն չունի: Դրա մասին են վկայում AWACS ինքնաթիռների, վառելիք լիցքավորողների բեկորները և ամերիկյան ավերված անգարները: Շուտով այս ցուցակին կավելանան այլ կարևոր թիրախներ»,- նշել է Մուսավին:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info